Հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, բարեկամներ,


Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններն արդեն պատմություն են: Պատմություն, որը մեր երկրի անկախության ամրապնդման և ժողովրդավարության կայացման ճանապարհին մի նոր կարևոր քայլ է:


Հարգելի քաղաքացիներ ես իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր սույն թվականի մայիսի 6-ին մասնակցեցին ԱԺ ընտրություններին և կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում թիվ 10 ընտրատարածքի ընտրողներին, ովքեր իրենց վստահության քվեն տվել են ինձ, ում շահերը ես այսուհետ պետք է ներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովում: Առաջիկա տարիների ընթացքում հանդիսանալով Ձեր ներկայացուցիչը խորհրդարանում` ես հետամուտ կլինեմ ՀՀ-ում ժողովրդավարության, քաղաքացիական իրավունքների պաշտպանության և տնտեսության զարգացմանը նպաստող նոր օրենսդրական նախաձեռնություների ընդունմանը, կաշխատեմ առավելագույնս նպաստել մեր բնակիչների բազմապիսի խնդիրների լուծմանը և կարդարացնեմ իմ հանդեպ ունեցած վստահությունը:


Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը 2012 թվականի մայիսի 31-ն է, սկսած առաջին իսկ օրվանից նորընտիր բոլոր պատգամավորներին ցանկանում եմ առողջ և արգասաբեր աշխատանք և համոզմունք հայտնում, որ նորընտիր խորհրդարանը կծառայի մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: